Գաղտնազերծվել է Lamborghini-ի առաջին արտաճանապարհային մոդելի արտաքին տեսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համացանցում է հայտնվել Lamborghini-ի՝ դեռևս չներկայացված արտաճանապարհային մոդելը պատկերող տեսանյութը:
Корреспондент կայքը նշում է, որ իտալական ապրանքանիշի առաջին նմանօրինակ մոդելը կցուցադրվի 10 օրից: Ընկերությունում ենթադրում են, որ նորագույն քրոսովերը կդառնա ապրանքանիշի ամենագործնական մոդելը:
Նախնական տվյալներով՝ նորույթը համալրվել է Audi-ի 8 մխոցային երկտուրբո շարժիչով 650 ձիաուժ հզորություն ունի, որի ծավալը կազմում է 4 լիտր:
Մեքենան կարող է 3.7 վայրկյանում զարգացնել100 կմ/ժամ արագություն, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ: