28747 դիտում
09:39 25-11-2017
Վրաերթ Երևանում. 33-ամյա կին վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 34 փողոցի 82 տան բնակիչ 33-ամյա Սաթենիկ Հովսեփյանը իր վարած Opel մակնիշի 34 QZ 331 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և ՃՈ տեսուչի հետ միասին վրաերթի ենթարկվածին սեփական մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+