211652_close_icon
views-count4661 դիտում article-date 15:11 25-11-2017

Եգիպտոսում ահաբեկչության զոհ է դարձել 235 մարդ, կա 130 վիրավոր

Եգիպտոսի իրավապահ մարմինների կողմից կազմակերպված հակաահաբեկչական օպերացիայի շնորհիվ ոչնչացվել է 30 զինյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Sky News Arabia-ի տեղեկություններով՝ օպերացիան իրականացվել է Էր-Րիսան գյուղում, որտեղ Եգիպտոսի ավիաուժերի աջակցությամբ ոչնչացվել են նաև մի քանի ավտոմեքենաներ, որոնք նույնպես ներգրավված են եղել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ըստ նախնականան տեղեկությունների՝ զինյալները ռումբ են պայթեցրել մզկիթներից մեկում, այնուհետև կրակել մզկիթից դուրս վազող մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 235 մարդ, ևս 130-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:

Նմանատիպ նյութեր