Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 70 մարդ. կա 100-ից ավելի վիրավոր
Բաղդադի արևելքում մահապարտների կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է առնազն 70 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղի ոստիկանության տեղեկությունները:
Մահապարտների գործի դրած ռումբերի պայթյունից կա նաև առնվազն 100 վիրավոր:
Պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի Մադինատ-էս-Սադր թաղամասում գտնվող շիայական մզկիթում, որտեղ բնակիչների մեծ մասը շիաներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է ստանձնել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը: