211652_close_icon
views-count20363 դիտում article-date 17:49 25-11-2017

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները պոլիկլինիկաներում կսկսվեն դեկտեմբերի 11-ից

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները առաջինը կարվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկներին: Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: [url=https://armenpress.am/arm/news/913779/papiloma-virusi-dem-arajiny-kpatvastven-2004-tvakani-hulisic.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ` լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: «Շատ քիչ երկրներում են այդ պատվաստումներն իրականացվում բժշկական կենտրոններում, հիմնականում կատարվում են ուսումնական հաստատություններում: Հայաստանում ունենք դեռահասների պատվաստումների փորձ, հետևաբար, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները ևս կիրականացնենք նույն մեխանիզմով` ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում»,- ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում առաջարկում էր երեք դեղաչափ պատվաստում: Արդեն երկու տարի է ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է երկու դեղաչափ պատվաստում` վեց ամիս ընդմիջումով: Պատվաստումները կիրականացվեն «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով: «Պատվաստվածների մոտ 80%-ի մոտ կարող է լինել կարճատև ցավ, մոտ 10%-ի մոտ՝ ջերմություն: 1,1%-ի դեպքում անաֆիլաքսիա կարող է գրանցվել»,- նշեց Գայանե Սահակյանը:

Նմանատիպ նյութեր