211652_close_icon
views-count3417 դիտում article-date 10:23 02-09-2020

Մոսկվայում COVID-19-ի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 5-ից

Կամավորների պատվաստումը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Մոսկվայում կսկսվի սեպտեմբերի 5-7-ը, ասել է Գամալեի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Գրում է [url=https://ria.ru/20200901/vaktsinatsiya-1576595907.html]ria.ru[/url]-ն: Պատվաստումները կիրականացվեն Մոսկվայի 9-10 կլինիկաներում, հետագայում դրանց թիվը կհասնի 20-ի, ասել է Գինցբուրգը: Նրա խոսքերով՝ կլինիկաները պատվաստանյութը կստանան սեպտեմբերի 3-4-ին, որից հետո գրանցված կամավորները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները և արդեն, հավանաբար, սեպտեմբերի 5-7-ը կպատվաստվեն։ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրը դարձավ, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը։ Այն մշակվել է Գամալեի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Նմանատիպ նյութեր