12497 դիտում
22:38 25-11-2017
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանը վաղ թե ուշ կապաշխարի Հոլոդոմորի համար
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հույս է հայտնել, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կապաշխարի Հոլոդոմորի համար և կճանաչի այն որպես ցեղասպանություն: Նախագահը մասնակցել է սովի զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը, որը հեռարձակել է նաև [url=https://112.ua/obshchestvo/hotelos-by-chtoby-rossiya-pokayalas-za-golodomor-poroshenko-422183.html]Ուկրաինա 112[/url] հեռուստաալիքը:
Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական ժողովրդի Հոլոդոմորըը որպես ցեղասպանություն ճանաչելու համար Ռուսաստանում պետք է դրական փոփոխություններ կատարվեն:
«Կցանկանայի, որ ավելի լավ է մենք և ոչ թե մեր երեխաները սպասեն անհավանականին, որ Ռուսաստանում նման փոփոխություններ տեղի են ունենան, որի արդյունքում Ռուսաստանի նոր վերնախավը նույնպես ճանաչի Հոլոդոմորը որպես ցեղասպանություն: Կամ գոնե ապաշխարի դրա համար: Ռուսաստանի Դաշնությունը ինքն է իրեն գրանցել Խորհրդային միության իրավահաջորդ, և այդ պատճառով, ուզում է, թե ոչ, վերցրել է ոչ միայն Խորհրադային միության ակտիվները, այլև խորհրդային վարչակարգի գործած հանցագործությունների պատասխանատվությունը: Ցավոք սրտի, այդ հանցագործությունները նրանք դեռ արդարացնում են»,- հայտարարելէ Պորոշենկոն
[url=https://shamshyan.com/hy/article/2017/11/25/1083139/]Հիշեցնենք,[/url] որ այսօր Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել Ուկրաինայում:
Նմանատիպ նյութեր
4021 դիտում
20:16 18-11-2017
ԱՄՆ դատապարտել է Հոլոդոմորի ժխտման փորձերը
4007 դիտում
19:10 25-11-2017
Ուկրաինայում նշում են Հոլոդոմորի հիշատակի օրը
Այս բաժնից
958 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
781 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1834 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել