211652_close_icon
views-count23392 դիտում article-date 15:41 26-11-2017

Ծաղկաձորում կատարվեցին արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող առաջին պատվաստումները

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ Ծաղկաձորում ընթացող դասընթացը լրագրողների համար այսօր մեկնարկեց անակնկալով։ Բոլոր մասնակիցների ներկայությամբ կատարվեցին արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող առաջին պատվաստումները։ Ինչպես նկատեց պատվաստվող աղջիկներից 13-ամյա Անիի մայրը՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը՝ առաջին երջանիկներն ապահովագրվեցին դաժան հիվանդությունից։ Երկրորդ պատվաստվողը՝ Եվան, Արաբկիր ԲՀ­ի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի աղջնակն էր։ Այնուհետև պատվաստվեցին Լիլիթ Մարությանի մյուս դուստրը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ­ի բժշկուհի Ալմաստ Հարոյանի աղջիկը։ Պատվաստվողների թվում էր նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Առողջարան» հաղորդաշարի հեղինակ, վարող Կարինե Սահակյանը։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը ներկայացրել է, որ բոլոր մանկաբույժներն արդեն իսկ անցել եմ համապատասխան ուսուցում ՄՎՊ պատվաստումն իրականացնելու համար։ Նշվել է, որ պատվաստումները կատարվել ու եմ միայն պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, որոնք ապահովված են անհետաձգելի բուժօգնության, հակաշոկային, ցավազրկող և անհրաժեշտ այլ դեղերով, որոնք պարտադիր են բոլոր պատվաստումների ժամանակ։ Անգամ հեռավոր գյուղերում պատվաստումների մեկնելիս խումբն իր հետ վերցնում է այդ ամենը։ Ի դեպ, դրանք առկա էին նաև Ծաղկաձորում։ Ցանկացած պատվաստում իրականացնելուց առաջ կատարվում է երեխայի առողջական վիճակի գնահատում։ Հրահանգված է, որ այն իրականացնի երեխայի մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը, ով նրա կյանքի առաջին օրերից սկսած քաջատեղյակ է առողջական վիճակի մասին։ Այնուհետև 20­ից ավելի լրագրողներ օգտվեցին ընձեռնված հնարավորությունից և ստացան սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստում։

Նմանատիպ նյութեր