211652_close_icon
views-count24043 դիտում article-date 14:32 27-11-2017

Լուկակուն կարող է 3 խաղով որակազրկվել և բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բրայթոնի» հետ խաղում (1:0) ոտքով հարվածել է մրցակցի պաշտպան Գաետան Բոնգին: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, ամենայն հավանականությամբ, կքննարկի այդ դրվագը, որը տեսանելի է եղել խաղի հեռարձակման ժամանակ, եթե այն իր զեկույցում չի նշել մրցավար Նիլ Սուորբրիկը: Լուկակուն սպառնում է 3 խաղյա որակազրկում: Այդ դեպքում նա կարող է բաց թողնել դեկտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր