211652_close_icon
views-count11154 դիտում article-date 20:53 27-11-2017

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի փողոցներից մեկում քաղաքացու ուսապարկից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, նույնականացման և բանկային քարտեր: Պարզվել է, որ գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սև մազերով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր