211652_close_icon
views-count10570 դիտում article-date 21:19 27-11-2017

Շիրակի մարզպետն այցելել է մարզի Սարապատ համայնքի հեռավոր բնակավայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզպետն այցելել է մարզի Սարապատ համայնքի հեռավոր բնակավայրեր` Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար։ Մեկ տարի առաջ 15 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Սարապատ համայնքը 3714 բնակիչ ունի, բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրը Ցողամարգն է ` 590 բնակչով, ամենափոքրը` Լեռնագյուղը, որտեղ երեք ընտանիք է ապրում: Սկզբում Թորոսգյուղում, այնուհետև Լեռնագյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց նրանց մտահոգող խնդիրներով: Համայնքաբնակները նշեցին, որ ճանապարհների փակվելու խնդիր վերջին տարիներին չեն ունեցել, տեխնիկա ունեն, բաշխման հարցն էլ կարգավորել են: Այս բնակավայրերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Մարզպետի ճշգրտող հարցին, թե կաթի մթերման հետ կապված խնդիրներ լինում են, բնակիչները պատասխանեցին, որ նման խնդիրներ չկան, այժմ էլ կաթի մթերման գինը բարձրացել է , տատանվում է 160-190 դրամի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետը նշեց, որ մարզի համայնքներ այցելությունները շարունակվում են, որոնց հիմնական նպատակը անմիջական շփումներն են. «Այսօր մենք կլինենք Սարապատ համայնքի արևելյան մասի բնակավայրերում: Մարզի այս հատվածում ավանդաբար անասնապահությամբ են զբաղվել, հիմա էլ մեր խնդիրը գյուղատնտեսության այս ճյուղի զարգացումն է, ուզում ենք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որ թե խոշոր ֆերմերային տնտեսությունները, թե անհատները ընդլայնեն իրենց տնտեսությունները: Առաջիկայում մենք կխոսենք մի քանի ծրագրերի մասին, մեկն` Աշոցքում, մյուսը` Սարապատում, ծրագրեր կան նաև ոչխարաբուծության ու այծաբուծության հետ կապված, չեմ ուզում առաջ անցնել որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի առավել գործնական քայլերի մասին խոսել»: Արթուր Խաչատրյանն այցելեց նաև Բաշգյուղի, Կաքավասարի բուժկետեր, ծանոթացավ տիրող վիճակին, պայմաններին: Մարզպետը եղավ նաև Կաքավասարի դպրոցում, որն ունի 43 աշակերտ: Դպրոց այցելում են հարակից Բաշգյուղ, Փոքր Սարիար բնակավայրերի դպրոցականները, նրանց տեղափոխման համար տրամադրված հատուկ ավտոբուսով: Մարզպետը շրջեց դպրոցում, դպրոցին կից նախակրթարանում: Նշենք, որ դպրոցը կենտրոնացված ջեռուցման համակարգի անցկացման ու սպրոտդահլիճի վերանորոգման խնդիր ունի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր