211652_close_icon
views-count4959 դիտում article-date 23:03 27-11-2017

Դոնալդ Թրամփն առաջարկել է անցկացնել մրցույթ՝ «Ամենաանարդար ԶԼՄ»-ի կոչման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է մրցույթ անցկացնել լրատվամիջոցների միջև, որում կորոշվի ամենաանարդար լրատվամիջոցը, որը, ըստ նրա, տարածում է իր գործունեության մասին ամենաստահոդ լուրերը։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Մենք պետք է մրցույթ անցկացնենք, թե համացանցային որ լրատվամիջոցը, այդ թվում՝ CNN-ն ու Fox News-ը, իրեն կդրսևորի որպես ձեր սիրելի նախագահի գործունեությունը ամենակեղծը և զզվելին լուսաբանող լրատվամիջոցը։ Հաղթողը կեղծ լուրերի համար կստանա պարգև»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Նշենք, որ Թրամփը հաճախակի է Twitter-ում անդրադառնում այնպիսի լրատվամիջոցներին, ինչպիսիք հայտնի New York Times պարբերականն ու CNN հեռուստաալիքն են։

Նմանատիպ նյութեր