Եվրոպան պատրաստ չէ ամերիկյան այնպիսի նախագահի, ինչպիսին Դոնալդ Թրամփն է. Եվրախորհրդարան
Եվրոպան պատրաստ չէ ընդունելու ամերիկյան այնպիսի նախագահի, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, նման դիրքորոշմամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ելույթ ունենալով I-TELE հեռուստաալիքով:
Նա հայտարարությունն արել է Փարիզում եվրոպական առաջատար սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդների հանդիպումից առաջ:
«Եվրոպան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պատրաստ չեն դրան»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է ԱՄՆ-ում նախընտրական արշավի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի մասին, ով մի շարք փրայմերիզներում հաղթող է դուրս եկել:
Շուլցի կարծիքով՝ Թրամփի քաղաքական ոճը մշտապես մեղավորներ փնտրելն է և նա պատկանում է քաղաքական գործիչների այն տեսակին, ովքեր կյանքի տարբեր իրավիճակներում քավության նոխազ ունեն պատրաստի պահած: