211652_close_icon
views-count3767 դիտում article-date 10:39 28-11-2017

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը տալիս է կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ. Սվիտալսկի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ Երևանում հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, սակայն այն տալիս է հայաստանյան կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ, և կա աշխատանքի մեծ տեղ: Դեսպան Սվիտալսկին շոշա­փում է, անշուշտ, առանցքա­յին խնդիր: Շատ կարևոր է, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ համընդհանուր ոգևորության պայ­մաններում՝ անկասկած միան­գամայն արդարացի, երկար սպասված ոգևորության պայ­մաններում, այդուամենայնիվ, հոգ տանել սպասումների, այսպես ասած, չափազանց­ված գերաստիճան չունենալու, գերաճ չունենալու կամ չգեներացնելու համար, որպեսզի հետո կարճ ժամանակ անց հանրության մոտ չառաջանա խոր հիասթափություն: Վերջին հաշվով, ոչ միայն Հա­յաստան-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը, այլ նաև, ըստ էության, Հայաստանի եվրոպական հեռանկարներն ու արդիականացումը էապես կախված են այն բանից, թե որ­քանով հասարակական տրամադրվածությունը, տրամադ­րությունն ու էներգետիկան կլինեն կենսունակ, ոգևորող մթնոլորտ: Իսկ դրա համար, անշուշտ, շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը Հայաստան-ԵՄ համաձայնա­գիրն ընկալի ըստ էության, այ­սինքն՝ հանրությանն այն ներ­կայացվի ըստ էության, առանց գույները առանձնապես խտացնելու, կամ առանց վար­դագույն և կախարդական ապագայի մասին առասպելաբանության: Դա թույլ կտա հանրությանը զերծ պահել ծայրահեղություն­ներից, այսինքն՝ տրամադրությունների ծայրահեղությունից, և ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ու Հայաստա­նի եվրոպական հեռանկարնե­րի հարցում ունենալ իսկապես պրագմատիկ աջակիցների և համախոհների բավական մեծ շերտ: Մյուս կողմից՝ այդ խնդի­րը լուծելու համար ամենևին բավարար չէ այն, որ մարդկանց հորդորեն ավելորդ սպա­սումներ չունենալ: Այո՛, ավելորդ սպասումներ ունենալ պետք չէ, պետք է աշ­խատել, պետք է ջանալ համա­ձայնագիրը դարձնել իրակա­նություն, սակայն, մյուս կող­մից, մարդիկ նաև պետք է իրենց ակտիվության և ոգևորության շարունակման համար տեսնեն, որ պայմանագիրը ստորագրող կողմերը, այդ թվում՝ ԵՄ-ն, ջանք չեն խնա­յում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները զգան համա­ձայնագրի ստորագրման և հե­տագայի շոշափելի արդյունքը: Հակառակ պարագայում, եթե հանրային շերտերը զերծ մնան հիասթափությունից, ապա նվազագույն դեպքում կդառնան պարզապես ան­տարբեր՝ թե՛ համաձայնագրի իմպլեմենտացիայի, թե՛ ընդ­հանրապես եվրոպական հեռանկարների հարցում: Իսկ դրա հետևանքն առանձնա­պես չի տարբերվի հիասթափության հետևանքից, երկու դեպքում էլ էապես կնվազի Հայաստան-ԵՄ համաձայ­նագրի ՕԳԳ-ն­»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր