Հրդեհ խոտածածկ տարածքում. այրվել են չիչխանի թփեր և մոտ 3500 քմ խոտածածկույթ
Նոյեմբերի 28-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացվել, որ Լուսակունք-Վարդենիս ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում են ծառեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:00-ին:
Այրվել են չիչխանի թփեր և խոտածածկույթ (մոտ 3500 քմ):