11235 դիտում
20:14 29-11-2017
Լեհաստանի Կալիշ քաղաքում կայացել է համերգ՝ նվիրված Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 27-ին, Լեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կալիշի քաղաքային խորհրդի նախագահ Անջեյ Պլիխտան, Կալիշի քաղաքապետի տեղակալ Բարբարա Գմերեկը, քաղաքի անվանի մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք:
Համերգի ընթացքում մանկական կամերային նվագախմբի, երգչախմբի, երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների կողմից ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, այլ հայ և լեհ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ ու մշակումներ:
Համերգի ավարտին ելույթ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով ուրախությամբ նշեց այն փաստը, որ 2017 թվականի ընթացքում նշանավոր հոբելյանների կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն Լեհաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր քաղաքներում: Դեսպանը նշեց, որ այս համերգը վկայում է երկու բարեկամ ժողովուրդների համերաշխ բարեկամության և եղբայրության մասին: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հեղինե Մկրտչյանին համերգը նախաձեռնելու և կազմակերպելու համար` նշելով, որ նա և Լեհաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց ստեղծագործ նվիրական աշխատանքով դրական մասնակցություն են բերում Լեհաստանի հանրային կյանքին և նպաստում մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4329 դիտում
14:28 23-01-2017
Կրակովում տեղի են ունեցել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր