1744 դիտում
14:35 06-12-2017
Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել
Դեկտեմբերի 3-ին և 4-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում: Դեկտեմբերի 3-ին Կուրովի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և մատուցվեց Սուրբ պատարագ` ի հիշատակ հայկական արմատներով ականավոր լեհ պետական, հասարակական-քաղաքական գործիչ, հոգևորական Գժեգոժ Պիրամովիչի: Նույն օրը Լեհաստանի գյուղատնտեսական կենտրոնական գրադարանի Պուլավի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը:
Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի Նալեչով քաղաքի Մալախովսկիների պատմական ամրոցի դահլիճում մեկնարկեց «Հայերը 650 տարի շարունակ հավատարիմ Ռեչ Պոսպոլիտային» խորագրով գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Կուրովի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, անվանի հոգևորականներ, գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ Լյուբլինի համալսարանի ուսանողներ և այլն:
Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` շեշտելով Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության կարևորությունը ոչ միայն Լեհաստանի, այլև հայ ժողովրդի համար: Դեսպանը համառոտ ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Լեհաստանում պետական ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած մի շարք կարևոր միջոցառումները, Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերը, որոնք լավագույնս են արտահայտում Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի մշտական հարգանքը հայ ժողովրդի և դրա արժեքավոր պատմության նկատմամբ:
Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ականավոր հայազգի գործիչներին նվիրված տարբեր գիտական թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհաստանի մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների ականավոր գիտնականներ և հոգևորականներ:
Միջոցառումները կազմակերպել են Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, Լեհաստանի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանը` տեղի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:
Նմանատիպ նյութեր
4326 դիտում
14:28 23-01-2017
Կրակովում տեղի են ունեցել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»