Իվան Ռակիտիչ. Հուսով եմ, Նեյմարին չեմ տեսնի «Ռեալում»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին, երբ Նեյմարը հեռացել է ՊՍԺ:
«Նեյմարի հեռանալն ու Վալվերդեյի գալը որոշ բաներ փոխեցին:
Նախկինում թիմում շատ էր դիսբալանսն ու «շոուն»: Սակայն խաղաոճը փոխելուց հետո մենք ավելի բալանսավորված դարձանք՝ ամբողջ թիմով գրոհելով և պաշտպանվելով:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա հուսով եմ, որ նրան չենք տեսնի «Ռեալում», թեպետ ֆուտբոլի աշխարհն այնպիսին է, որ երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա», ասել է Ռակիտիչը: