211652_close_icon
views-count3686 դիտում article-date 23:45 24-06-2016

Իվան Ռակիտիչ. Ռոնալդուն մեր մասին մտածելիս հանգիստ չի քնելու

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը անդրադարձել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հետ հանդիպմանը: «Պորտուգալիան դա միայն Ռոնալդուն չէ: Դա բարձրակարգ թիմ է, որի ֆուտբոլիստները խաղում են լավագույն ակումբներում: Մենք չենք ցանկանում առանձնապես շատ մտածել Ռոնալդուի մասին, թող նա մի քիչ մեր մասին մտածի և այդ դեպքում հանգիստ չի քնի: 1/8 եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է, դա միայն մեկ խաղ է. յուրաքանչյուրը յուրաքանչյուրին կարող է հաղթել: Մենք մեր համար ենք պայքարելու», ասել է Ռակիտիչը:

Նմանատիպ նյութեր