6902 դիտում
19:07 30-11-2017
Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին, քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես օրերս Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ նոր համաձայնագիրը է´լ ավելի կսերտացնի Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունն ու դերը:
Անդրադառնալով «բրեքսիթին»ն և Ուկրաինայի օրինակներին՝ ՀԽ նախագահն ընդգծել է, որ «կամ´, կա´մ» քաղաքականությունը ցանկալի է փոխարինել «և´, և´»-ով, ինչն առավել արդյունավետ ճանապարհ է, և Հայաստանը գնացել է հենց այդ ճանապարհով:
Քննարկվել է նաև ՀՀ Հանրային խորհրդի գործունեությունն ու աշխարհում համանման կառույցների դերը: Բելգիայի դեսպանը, որը ժամանակին գործունեություն է ծավալել Բելգիայի համապատասխան կառույցներում, ընդգծել է այդ կառույցների կարևորությունը երկրի զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խնդրի կարգավորման գործում էական նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը, և եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենա ընդունելու Արցախի անկախ լինելու իրավունքը, ապա մյուս հարցերը, որոնք վերաբերում են տարածքներին, փախստականներին և այլն, հնարավոր կլինի արագորեն լուծել բանակցությունների միջոցով:
Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
14:24 11-10-2016
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
1623 դիտում
13:10 27-04-2017
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Աբբասին
Այս բաժնից
823 դիտում
22:51 08-01-2025
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների․ Փաշինյան
1018 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
1324 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»