7014 դիտում
19:59 30-11-2017
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունեց չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավոր կառավարչի տեղակալ Վեյ Յանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն։
Վեյ Յանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը։ Նա նշեց, որ «China constuction»-ը ներկայացնում է Չինաստանի պետական շինարարական կորպորացիան։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ շինարարական կազմակերպությունը և աշխարհի 500 խոշոր ձեռնարկությունների շարքում գրավում է 24-րդ տեղը։ Զբաղվում են ինչպես շինարարական, այնպես էլ նախագծային գործունեությամբ, աշխատանքներ են կատարում բոլոր աշխարհամասերում։
Սա նրանց առաջին այցն է Հայաստան, որտեղ շինարարական գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ են տեսնում։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ պատրաստակամ են համագործակցության և նման հեղինակավոր կազմակերպությունն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներին։
Հանդիպման ընթացքում չինական շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվեցին նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները։
Նախարարն առաջարկեց, որպեսզի մինչև մրցույթների մասնակցելու հայտ ներկայացնելը կազմակերպության տեխնիկական թիմը տեղում ուսումնասիրություններ անցկացնի։ Բացի այդ, նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները պատրաստակամ են ցանկացած հարցով խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել։
Նմանատիպ նյութեր
2575 դիտում
17:12 13-12-2017
Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով
4020 դիտում
14:15 12-03-2018
Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով
4006 դիտում
16:25 27-04-2017
Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում