6135 դիտում
18:03 02-12-2017
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց London Chess Classic մրցաշարի առաջին տուրում
Լոնդոնում երեկ մեկնարկեց London Chess Classic գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը:
Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ: Կողմերը հաշտություն կնքեցին 28-րդ քայլում: Տուրի մյուս բոլոր հանդիպումները ևս ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը կրկին սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Նշենք, London Chess Classic գերհզոր մրցաշարի շրջանակներում անցկացվում է նաև London Chess Classic FIDE OPEN մրցաշարը, որին մասնակցում են 48 երկրների 286 շախմատիստ, այդ թվում ՝ 36 գրոսմայստեր:
Մասնակիցների թվում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը:
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
14:49 09-12-2015
«London Chess Classic». Լևոն Արոնյանը նորից ոչ-ոքի խաղաց, այս անգամ՝ աշխարհի չեմպիոնի հետ
1587 դիտում
14:16 07-12-2015
London Chess Classic. Արոնյանը նորից ոչ-ոքի խաղաց
4251 դիտում
22:44 10-12-2016
London Chess Classic. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին