99666 դիտում
21:06 02-12-2017
Արտառոց դեպք «Նուբարաշենի» բանտում. կալանավորը հայտնել է, որ իր բանտակիցը «Վկեյից» գնել է թմրամիջոց և այն հյուրասիրել խցակից կալանավորներին. հարուցվել է քրեական գործ
[url=https://shamshyan.com/hy/]Shamshan.com[/url]-ի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրօրի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշենի» բանտի կալանավորի հաղորդման հիման վրա, ով հայտնել է, որ բանտի թիվ 20 խցի կալանավոր Արմեն Մ.-ն այս տարվա նոյեմբերին նույն բանտի դատապարտյալներից՝ «Վկեյից» գնել է «Սփայս» տեսակի թմրամիջոց, որը ինքը հյուրասիրել է իր խցակից կալանավորներ Անդրանիկ Ա.-ին և Ռոման Ղ.-ին, ովքեր խցում օգտագործել են նշված թմրամիջոցը:
Բանտի ղեկավարությունը պարզում է նաև, թե ինչպես է թմրամիջոցը հայտնվել դատապարտյալ «Վկեյի» մոտ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
86831 դիտում
00:41 03-06-2017
Արտակարգ դեպք «Նուբարաշենի» բանտում. կալանավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց