211652_close_icon
views-count22508 դիտում article-date 19:03 03-12-2017

Գերմանիայի հակահետախուզությունը զգուշանում է ԻՊ-ի գրոհայինների կանանցից և երեխաներից

Գերմանիայի հակահետախուզությունը սպառնալիք է համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների երեխաներին ու կանանց, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են Սիրիայից և Իրաքից վերադառնում Գերմանիայի տարածք: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը: Գերմանացի պաշտոնյան նշել է, որ իսլամիստների կողմից վերահսկվող տարածքների դպրոցներ հաճախող շատ երեխաների ուղեղները լվացել են և խիստ նպաստել նրանց ծայրահեղականացմանը: «Դա լուրջ պրոբլեմ է, քանի որ այդ երեխաները երբեմն կարող են շատ վտանգավոր լինեն», ասել է Մասենը: Նա նաև ընդգծել է, որ մի քանի տարի ԻՊ-ի տարածքում բնակված կանայք, որոնք որոշել են Գերմանիա վերադառնալ, «շատ հաճախ ունեն ծայրահեղ հայացքներ և կիսում են ահաբեկիչների գաղափարախոսությունը»: Բացի այդ, Մասենը նշել է, որ ԻՊ-ը զգալիորեն փոխել է քարոզչական քաղաքականությունը. այժմ նա փորձում է ազդել Եվրոպայի բնակիչների վրա:

Նմանատիպ նյութեր