Ղրղզստանում տղամարդուն ձերբակալել են երեխայի հանդեպ բացառիկ սադիզմ դրսևորելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տղամարդը հարվածել է փոքրիկ երեխայի որովայնին, երբ նա ընկել է փողոցում:
Միջադեպը նկարահանել և սոցցանցերում է տեղադրել տեղի բնակիչներից մեկը: Տեղի ունեցածը բուռն արձագանք է գտել սոցցանցերում, որի օգտատերերը պահանջել են գտնել այդ տղամարդուն և խիստ պատժել:
Ոստիկաները որոնողական աշխատանքների արդյունքում գտել են տղամարդուն, որը երեխայի հայրն է եղել: Նրան ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ հարուցել՝ «Խուլիգանություն» հոդվածով: