Սաակաշվիլին խոստացել է Պորոշենկոյի թալանածը ետ բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին Կիևում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենամեծ պրոբլեմը օլիգարխների իշխանությունն է:
«Մեր թշնամին օլիգարխիան է, կոռուպցիան օլիգարխիայի հետևանք է, դա միջին խավի թշնամին է: Մեր թշնամին օլիգարխիայի ներկայացուցիչ Պորոշենկոն է», հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ երկրի օլիգարխները «թալանչիներ են, որոնք խլել են մեր փողերը: Մենք բոլորս դրա զոհերն ենք: Մենք չենք թողնի, որ նրանք թալանած փողերով փախչեն, հատ-հատ կմոտենանք ու կհարցնենք, թե ինչու են մեզ թալանել», ասել է Սաակաշվիլին:
Նա Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել տապալել օլիգարխների դիկտատուրան և փոխարենը հաստատել «միջին խավի դիկտատուրա»:
Սաակաշվիլիի խոսքերով, ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է, որը թույլ կտար վաղաժամկետ դադարեցնել երկրի ղեկավարի լիազորությունները: «Դա թույլ կտա խուսափել երկրում հեղափոխությունից», հայտարարել է նա: