211652_close_icon
views-count7010 դիտում article-date 16:45 03-12-2017

Կիևում մեկնարկել է նախագահ Պորոշենկոյի իմփիչմենթի հարցով բողոքի երթը, այն գլխավորում է Սաակաշվիլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնած բողոքի երթը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները պահանջելու են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել։ Նրանք հավաքվել են Տարաս Շևչենկոյի անվան այգում, որտեղից շարժվում են դեպի նախագահի նստավայրը։ Երթը գլխավորում է Սաակաշվիլին՝ ավտոմեքենայով, իր թիմակիցների հետ։ Նա բարձրախոսով հայտարարություններ ու կոչեր է հնչեցնում։ Ցուցարարների ձեռքին բազմաթիվ պաստառներ կան՝ Պորոշենկոյի հեռանալու կոչով, մերթընդմերթ վանկարկում են «Իմփիչմենթ, իմփիչմենթ»։ Կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ ակցիան խաղաղ բնույթ է կրում և կոչ են անում չտրվել սադրանքների։ Փակ է երթևեկությունը դեպի քաղաքի կենտրոն։ Իսկ երթը ուղեկցում են ոստիկանության և ազգային գվարդիայի բազմաթիվ ծառայողներ։ Իրավապահների խոսքով՝ երթին այս պահին մասնակցում է շուրջ 1500 մարդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր