211652_close_icon
views-count11139 դիտում article-date 13:23 04-12-2017

Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են դեպի Երևան մի քանի չվերթներ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են դեպի Երևան մի քանի չվերթներ։ Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է դեկտեմբերի 4-ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից Երևան կատարվելիք չվերթը, ինչը պայմանավորված է ձյան առատ տեղումների և վատ տեսանելիության պայմաններով: Օդանավակայանի կայքի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ չեղարկվել է նաև «Էյր Ֆրանս» ընկերության չվերթը Երևան: Դեկտեմբերի 4-ին «Աերոֆլոտն», ընդհանուր առմամբ, չեղարկել է 60 չվերթ, ևս 35-ը հետաձգվել են ձյան տեղումների պատճառով։

Նմանատիպ նյութեր