211652_close_icon
views-count9220 դիտում article-date 17:08 04-12-2017

Ամփոփվել են Արցախի 2018թ.-ի՝ նախնական քննարկումները ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի շուրջ

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, օրենսդրական կարգավորումների փաթեթ է առաջարկվել բյուջետային համակարգի մասին օրինագծում և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական ակտերում: Նշված ուղղություններում փոփոխությունների ու լրացումների մասին տեղեկատվություն է հաղորդել ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը պատգամավորներին է ներկայացրել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը: Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը և ներկայացված մյուս նախագծերի փաթեթները ընդգրկել նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ: Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, այսօրվանից խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

Նմանատիպ նյութեր