211652_close_icon
views-count5599 դիտում article-date 09:23 05-12-2017

Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնել չեն պատրաստվում. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրու­մից հետո ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարություններին: «ԵՄ-ՀՀ համաձայ­նագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլի­նի հայկական տնտեսության վերջը: Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերա­բերում են ոչ թե որպես թղթի, կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղա­քական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում»,- ասել է նա: Կոլերովը նաև նշել է, որ «...եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետևեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր