20693 դիտում
10:47 20-07-2018
Եթե սադրանք է, թող փնտրի մեղավորին․ ուզո՞ւմ եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:
[b]- Պարոն Կոլերով, ռուսական 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացրեց առանց նախապես այդ մասին տեղեկացնելու տեղի իշխանություններին և բնակչությանը: ՀՀ ԱԱԾ պետը նշել է, որ դա անփութություն է: Համամի՞տ եք դրան:[/b]
֊ Այն, ինչ ես կարդացել եմ հայկական աղբյուրներում, ստիպում է ինձ մտածել, որ համաձայնություն և նախազգուշացում եղել է: Եվ այդ մասին ռուսական կողմն ուղիղ ասում է: Միակ բանը, որ երևի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ պաշտպանության նախարարը խոսել է և՛ դեսպանի, և՛ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետևություններն արվել են: Ինչո՞ւ են այդպես վարվել՝ ես չգիտեմ: Կարծում եմ, որ հիմա՝ նոր պայմաններում, երբ նոր կառավարություն է, նոր չինովնիկներ են, ապարատային խնդիր է: Նախկինում խնդիրներ այն հարցով, որ երթուղին համաձայնեցված չէ, ես չեմ հիշում:
[b]- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստին հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փանիկ գյուղում, սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ:[/b]
- Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետևություններն արված են: Պետք է հիմա փնտրել, թե ով է մեղավոր, որ համաձայնությունը հստակ չի եղել: Իսկ այն, որ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին: Կտեսնենք, թե ով է այնտեղ գլխավոր սադրիչը:
[b]- Խնդիրն այն է, որ տեղի բնակիչները սարսափի մեջ են եղել, քանի որ չեն իմացել, որ նման բան պետք է տեր ունենա:[/b]
- Անշուշտ, նրանք սարսափի մեջ են եղել, քանի որ ռազմական տեխնիկան հաճելի չէ:
[b]- Ռազմաբազան ներողություն է խնդրել կատարվածի համար: Իսկ ի՞նչ եք կարծում, ՌԴ կողմից պե՞տք է այդ հարցով պաշտոնական հայտարարություն լինի:[/b]
֊ Անշուշտ, բոլոր ներողություններ ասված են: Էլ ինչ է պետք անել: Դուք ուզում եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի: Ներողությունը եղել է բազայի կողմից: Իսկ բազան ո՞ւմ է ներկայացնում, Ռուսաստանի՞ն, թե՞ Աֆրիկային: Ես կարծում եմ, որ դա բավական է: Հատկապես, որ քննությունն այն հարցով, թե ինչու է այդ համաձայնությունն այդպես ոչ ճիշտ ստացվել, դեռ չի ավարտվել: Երբ քննությունը կավարտվի, պարզ կլինի, թե որ չինովնիկներն են մեղավոր: Եթե ուզում եք շարունակել այդ կոնֆլիկտը, այդպես էլ ասեք:
[b]- Ինչո՞ւ է մեր ռազմական դաշնակից ավագ եղբայր Ռուսաստանն անփույթ սադրանք իրականացնում:[/b]
- Լսեք, դա սխալմունք է: Եվ մենք գիտենք, որ Գյումրու ռազմաբազայի գոյության պայմանների համաձայն՝ բոլոր տեղաշարժերը տեղի իշխանությունների հետ խստորեն համաձայնեցվել են նախորդ բոլոր ժամանակներում: Ով է հիմա մեղավոր՝ պետք է հետաքննել։ Պետք է ամբողջական հետաքննություն: Ոչ մի քաղաքականություն այստեղ չկա և չի կարող լինել:
[b]- Տեսակետ կա, որ այս դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի նախազգուշական պատասխանն էր:[/b]
- Դա անգամ ծիծաղելի է: Ի՞նչ է, կարծում եք, որ նախազգուշացումներ անելու համար պետք է օգտագործել այդպիսի մանր մեթոդներ: Ի՞նչ է, այլ մեթոդներ չկա՞ն..:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5593 դիտում
09:23 05-12-2017
Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնել չեն պատրաստվում. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»
2229 դիտում
09:43 25-01-2019
Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը վաղուց է առկա, կստորագրվի մարտին. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»