211652_close_icon
views-count50424 դիտում article-date 12:56 05-12-2017

ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նոր ոստիկանապետեր են նշանակվել

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը՝ ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության մայոր Վարդան Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:

Նմանատիպ նյութեր