79859 դիտում
20:18 30-01-2018
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք ոստիկանապետեր պաշտոնանկ են եղել
Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ոստիկանության կենտրոնական ապարատում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Մինասյանը նշանակվել է Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը ազատվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գագիկ Չիբուխչյանը նշանակվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Խաչիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Վայքի բաժնի պետը:
Ազատվել են նաև Ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալները:
Նմանատիպ նյութեր
50421 դիտում
12:56 05-12-2017
ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նոր ոստիկանապետեր են նշանակվել
85062 դիտում
10:16 02-02-2017
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժինների ոստիկանապետեր են նշանակվել