211652_close_icon
views-count39498 դիտում article-date 15:50 05-12-2017

Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան

«Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում գրել է իմ հորդորով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վ. Սարգսյանը պատասխանել է, որ աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է ու մի շարք թերացումները:

Նմանատիպ նյութեր