3798 դիտում
17:54 12-11-2020
Զեկուցագիր եմ ներկայացրել՝ ՊԵԿ-ում զբաղեցրածս պաշտոնից ազատվելու մասին․ որոշումս պայմանավորված է ՀՀ-ում և Արցախում ստեղծված ծանր դրությամբ․ քննիչ Աշոտ Սիմոնյան
Երկարատև մտորումներից հետո այսօր զեկուցագիր եմ ներկայացրել ՀՀ Պետական եկամուտների նախագահին՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում զբաղեցրածս պաշտոնից ազատվելու մասին։ Որոշումս պայմանավորված է մեր հայրենիք Հայաստանում և դրա անբաժանելի մաս կազմող Արցախում պայմանավորված ծանր դրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քննիչ Աշոտ Սիմոնյանը։
«Արդեն բավականաչափ երկար ժամանակ է,որ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, պետական գործունեությանս ընթացքում հանդիպել եմ բազում էական խնդիրների, որոնց մասին, բարձրաձայնելով և հստակ դիրքորոշում ունենալով կարողացել եմ հասնել դրանց որոշ մասին լուծմանը։ Ներկա իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները չեն հանդուրժում այլակարծություն, ապիկար կառավարման պատճառով սկուտեղի վրա մեր բոլորիս Հայրենիքը մատուցում են օտարին, օբյեկտիվորեն այլևս անհնար է հանդուրժել և շարունակել ծառայությունն ու աշխատանքը նրանց օրոք, քանզի գիտակցում եմ, որ ինքս, կամա թե ակամա, դառնալու եմ այս իշխանությունների հանցակիցը։
Աշխատանքային և ծառայողական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել անձնական կամ այլ շահով, մշտապես ծառայել եմ պետական ու ազգային շահին։ Հիմա էլ, ստորադասելով անձնական բարօրությունս, վստահ եմ, որ որոշմանս համար երբեք չեմ զղջալու։
Մենք թուրքին հայորդիների արյամբ ու քրտինքով պահված նվիրելու Հայրենիք ու հող չունենք։ Կոչս է՝ պայքարե՛ք հանուն իրապես Ազատ, Արդար ու Միասնական Հայաստանի ու Արցախի։
Պատիվ ունեմ»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
39498 դիտում
15:50 05-12-2017
Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան
6128 դիտում
19:14 10-12-2020
Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել․ Վանիկ Պարույրյան
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»