7090 դիտում
09:49 06-12-2017
Իսրայելից ու Սինգապուրից հետո Հայաստանն ամենառազմականացված երկիրն է. զեկույց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն ավելի քան 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2017» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը:
Հայաստանին վարկանիշում հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը և Բրունեյը: Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը:
Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:
Ադրբեջանը վարկանիշում նահանջել է 3 կետով՝ 2017-ին զբաղեցնելով 11-րդ տեղը 2016-ի 8-րդ տեղի փոխարեն: 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի 5,8%-ն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում այս թիվը կազմում է 5,7%:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են հատկացնում երկրների զինված ուժերի արդիականացման համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12599 դիտում
09:23 18-11-2017
ՀՀ-ն կարող է ձեռնոց նետել Իսրայելին ամենառազմականացված պետությունների աղյուսակում. «Ժողովուրդ»
611 դիտում
22:11 01-10-2019
ՀՀ–ում կրթական բարեփոխման գործընթացում կներգրավվեն փորձագետներ Սինգապուրից. ԿԳՄՍՆ
6122 դիտում
16:47 20-02-2020
Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում
Այս բաժնից
1345 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով