5667 դիտում
21:30 06-12-2017
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում
Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի պատարագներ կտրվեն:
Երկրաշարժի զոհերի հիշատակի տարելիցին նվիրված միջոցառումները դեկտեմբերի 6-ի երեկոյան կսկսվեն Զապորոժիեում, որտեղ Զապորոժիեի մարզի Հայերի միությունը կամերային երաժշտության երեկո է կազմակերպել: Երեկոյի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ նախատեսված է կամերային երաժշտության «Իտալիա» միջազգային մրցույթի դափնեկիր «Միստերիա» կամերային կվինտետի ելույթը, որը կկատարի Ռոդրիգեսի, Կոլոմբոյի, Պյացոլլայի, Գալյանոյի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:
Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ Ուկրաինայի այլ շրջաններում:
Կիեւում դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին հիշատակի պատարագ կտրվի Սրբոց Նահատակաց մատուռում, AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը:
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
11:28 07-12-2018
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու
2379 դիտում
22:40 05-12-2018
Գյումրիում կկայանան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
1956 դիտում
23:29 11-12-2018
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից