211652_close_icon
views-count3769 դիտում article-date 10:29 07-12-2017

Իրանը բարձրաձայնում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը: Ըստ նրա՝ իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր