211652_close_icon
views-count2390 դիտում article-date 09:53 22-07-2014

Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք չուներ․ ՀԱ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վազգեն Մանուկյանի կարծիքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետեւ այդ զենքի վաճառքն ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ: «Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է, եւ կամա թե ակամա այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձեւակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել, նախ՝ որովհետեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր