211652_close_icon
views-count4359 դիտում article-date 15:57 07-12-2017

Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Թրամփի հայտարարությամբ․ Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. Tert.am

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ Երուսաղեմի՝ Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը ճանաչում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում այնտեղ, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/07/trump/2559322]Tert.am[/url]-ը։ «Բոլոր հոգևոր պետերի կողմից ստորագրված մի նամակ ենք ուղղել Թրամփին, որտեղ հոգևոր պետերը կոչ են անում Դոնալդ Թրամփին, որ շարունակի ճանաչել տասնամյակներ շարունակ ճանաչված Երուսաղեմի կարգավիճակը, և որևէ փոփոխություն չկատարի այդ կարգավիճակում: Հոգևոր պետերը մտահոգություն են հայտնում, որ նման հայտարարությունը կարող է բռնությունների առաջնորդել, կոնֆլիկտ ստեղծել և այն տառապանքը, որ արդեն երկու ազգերն ապրում են հակամարտության պատճառով, էլ ավելի ավելանա: Ատելությունը կարող է աճել այստեղ բնակիչների միջև»,- նամակի բովանդակությունը ներկայացրեց նա: Նամակին արձագանք ստանալը, ենթադրաբար դեռ վաղ է, երեկ է ուղարկվել: «Հայտարարությունից հետո Պաղեստինում բողոքի ցույցեր են տեղի ունենում: Հին Երուսաղեմում էլ այն խանութները, որոնք պատկանում են արաբներին, փակ են, նրանք գործադուլ են հայտարարել: Այս պահին Երուսաղեմում դեռ բախումներ չկան»,- տեղեկացրեց հայր Կորյունը: Երուսաղեմի շուրջ զարգացումները, ինչպիսին էլ լինեն, ըստ նրա՝ կազդեն նաև այնտեղ ապրող հայ համայնքի, նրանց գործունեության վրա: «Թրամփին նամակ ենք ուղարկել՝ հույս ու ունենալով, որ հետ կկանգնի իր քաղաքականությունից, վերանայի իր հայտարարությունը: Այն կարգավիճակը, որը տրված է Երուսաղեմին, մնա այնքան ժամանակ, մինչև բանակցություններն ավարտին հասնեն»,- ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/12/07/trump/2559322]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր