211652_close_icon
views-count9685 դիտում article-date 17:26 08-12-2017

Յուրգեն Կլինսմանի որդին «Հերտայի» կազմում առաջին իսկ խաղում փրկել է թիմին պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող և մարզիչ Յուրգեն Կլինսմանի որդին՝ դարպասապահ Ջոնաթան Կլինսմանը, իր նորամուտն է նշել Բեռլինի «Հերտայի» կազմում՝ Եվրոպայի լիգայի 6-րդ տուրում «Էստերսունդի» հետ խաղում (1:1): ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող 20-ամյա գերմանացին խաղավերջում ետ է մղել մրցակցի խաղացողի 11 մետրանոց հարվածը և թիմին զերծ պահել պարտությունից: Սա Ջոնաթան Կլինսմանի առաջին խաղն էր «Հերտայի» կազմում՝ մեծահասակների մակարդակով: Ճիշտ է, այս ոչ-ոքին որևէ օգուտ չտվեց «Հերտային», որը 5 միավորով խմբում գրավեց վերջին տեղը և ավարտեց մրցելույթները Եվրոպայի լիգայում:

Նմանատիպ նյութեր