211652_close_icon
views-count51648 դիտում article-date 13:06 10-12-2017

Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 8-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան դուռը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից գողացել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը պարզում է գումարի և գողոնի ընհդհանուր չափը, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր