211652_close_icon
views-count100578 դիտում article-date 14:52 27-05-2020

Խոշոր չափի բնակարանային գողություն՝ Վանաձորում. թալանել են տեղի բժշկական կենտրոնի բուժքրոջ բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից։ Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը; Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 26-ի, ժամը 15։00-ից մինչև 18։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված եղանակով բացել են Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ Նարինե Մկրտչյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, այնուհետև մտնելով ներս՝ ննջասենյակի զգեստապահարանի միջից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը հափշտակել են 2800 ԱՄՆ դոլար, 250 եվրո, 280 հազար ՌԴ ռուբլի, 2 մլն 100 հազար ՀՀ դրամ և մի քանի միլիոն դրամ արժողության ոսկա և արծաթյա զարդեր։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ն. Մկրտչյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր