211652_close_icon
views-count3976 դիտում article-date 15:26 10-12-2017

Լիբանանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ԱՄն դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների դեմ

Լիբանանի Աուքար քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ մի քանի հազար մարդ է հավաքվել դեսպանատան մոտ։ Վերջիններս իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու մտադրության դեմ։ Ցուցարարները պաղեստինյան դրոշները ձեռքներին ավտոմեքենաներ են այրել և ոստիկանների ուղղությամբ քարեր նետել, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել։

Նմանատիպ նյութեր