211652_close_icon
views-count3865 դիտում article-date 12:29 11-12-2017

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան երկօրյա ռազմածովային վարժանքներ են սկսել Ճապոնիայի և Կորեական թերակղզու ջրերում։ Վարժանքներին ներգրավված են ամերիկյան, հարավկորեական և ճապոնական ավիակիրներ՝ հագեցած թիրախի հայտնաբերման նորագույն համակարգերով։ Տոկիոն հայտարարել է, որ զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնել երեք երկրների ռազմածովային ուժերի տակտիկական պոտենցիալը, զորավարժությունների ընթացքում համակարգչային մոդելավորման միջոցով կմշակվի նավերի միջև տեղեկությունների փոխանակումը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման պայմաններում:

Նմանատիպ նյութեր