211652_close_icon
views-count5850 դիտում article-date 14:08 11-12-2017

Թեհրանը Եվրամիության երկրներին կոչ է արել չկրկնել Վաշինգտոնի սխալները

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եվրոպական երկրներին կոչ է արել չկրկնել ԱՄՆ-ի սխալները և միջուկային գործարքի և Մերձավոր Արևելքի հարցերում չհետևեն ամերիկյան վարչակազմի քայլերին, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա նշել է, որ ներկա պահին Իրանի գլխավոր խնդիրն է՝ հետ պահել եվրոպական երկրներին նշված հարցերի շուրջ տատանվելուց, նաև ընդգծել է, որ պաղեստինյան խնդրից մինչև գլոբալ տաքացման հարցերում ԱՄՆ-ի դիրքորոշումն ուղղակի անկանխատեսելի է դարձել։ Ինչ վերաբերում է իրանական միջուկային գործարքին, նշել է, որ դա դիվանագիտական բացառիկ հաղթանակ է՝ ընդդեմ դիմակայության և պարզապես մեծագույն սխալ կլինի, եթե այն չեղարկվի։

Նմանատիպ նյութեր