23737 դիտում
14:29 11-12-2017
Ծեծկռտուք «ՄՅՈւ»-«Ման Սիթի» խաղից հետո. «Սիթիի» խաղացողները շշով հարվածել են Մոուրինյոյի գլխին
Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/10/1084355/]հանդիպումից[/url] (1:2) հետո թիմերի խաղացողների և մարզիչների միջև «Օլդ Տրաֆորդի» ենթատրիբունային տարածքում ընդհարում է եղել:
Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել, որ հյուրերը շատ բուռն են նշել հաղթանակը՝ հանդերձարանում բարձր երաժշտություն միացնելով:
Պորտուգալացին «քաղաքաբնակներին» խնդրել է հարգանք ցուցաբերել մրցակցի հանդեպ, սակայն նրա և «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջև լեզվակռիվ է սկսվել, մարզիչ ու խաղացողը պորտուգալերեն գոռացել են միմյանց վրա: Այնուհետև վիճաբանությանը միացել են այլ ֆուտբոլիստներ:
Արդյունքում Մոուրինյոյի գլխին հարվածել են շշով և կաթ լցրել, իսկ «Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետայի հոնքն են պատռել: Ընդհարմանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Ծեծկռտուքը դադարեցվել է միայն «Օլդ Տրաֆորդի» անվտանգության ծառայության միջամտությունից հետո:
Նմանատիպ նյութեր
13381 դիտում
13:12 13-12-2017
Արսեն Վենգերը՝ «ՄՅՈւ»-«Ման Սիթիի» խաղից հետո տեղի ունեցած ընդհարման մասին
3002 դիտում
14:44 12-11-2018
Ալեքսանդր Ուսիկը այցելել է «Ման Սիթիի» հանդերձարան՝ «ՄՅՈւ»-ի նկատմամբ հաղթանակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2185 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2839 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2365 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում