211652_close_icon
views-count13387 դիտում article-date 13:12 13-12-2017

Արսեն Վենգերը՝ «ՄՅՈւ»-«Ման Սիթիի» խաղից հետո տեղի ունեցած ընդհարման մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/10/1084355/]խաղից[/url] (1:2) հետո խաղացողների ու մարզիչների միջև տեղի ունեցած զանգվածային [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/11/1084378/]ընդհարմանը[/url]: «Չգիտեմ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել այնտեղ: Շատ դժվար է մեծ խաղում պարտության հետ հաշտվել, ու մի հատ էլ տեսնել, թե ինչպես է մրցակիցը այն լիուլի տոնում: Դա միշտ մի տեսակ վիրավորական է թվում: Երբ Ճապոնիայում էի աշխատում, հիանում էի սումոյով: Այդ մարզաձևում միշտ անհասկանալի է, թե ով է հաղթել: Հաղթողը ցույց չի տալիս իր ուրախությունը՝ մրցակցի հանդեպ հարգանքից ելնելով: Դա վկայում է, թե որքան կարևոր է նրանց մշակույթում հարգանքը միմյանց հանդեպ: Չեմ կարծում, որ այդ մշակույթը մենք կարող ենք փոխառել: Դա մեր մշակույթի մի մասը չէ: Մեծ դերբիներում նման միջադեպերը երբեմն տեղ են գտնում: Երբեմն զգացմունքները դուրս են հորդում: Իդեալական է, երբ դու խաղադաշտում երկու հարյուր տոկոսով ուժերդ թողնում ես, իսկ խաղից հետո երեխայի պես զվարճանում: Թեպետ այդպես միշտ չէ, որ լինում է», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր