4698 դիտում
15:23 13-12-2017
ՀԿ-ների կանոնադրությունների պետռեգիստրում գրանցման գործընթացը շարունակվում է. Իրավաբանների հայկական ասոցիացիա
Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պարտավոր են իրենց կանոնադրությունը համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի դրույթներին մինչև փետրվարի 4-ը․ նոր օրենքի ընդունումից հետո պետությունը ՀԿ-ներին մեկ տարի ժամանակ է տվել այդ գործընթացը կատարելու և կանոնադրությունն անվճար գրանցելու իրավաբանական աձանց պետական ռեգիստրում։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նոր օրենքի վերաբերյալ անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում, ինչպես նաև աջակցություն՝ կանոնադրությունը վերանայելու և գրանցելու հարցերում։
Լոռու մարզում գործող «Մենք» երիտասարդական ՀԿ ներկայացուցիչ Թաթուլ Ղազարյանը նշում է, որ պետական ռեգսիտրում գրանցման ժամանակ խնդիրներ չեն եղել՝ ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանի կողմից տրված իրավաբանական աջակցության շնորհիվ․ «Մի քանի տեխնիկական հարցեր կային, շտկումներ արեցինք»։
«Մենք առանց խոչընդոտների վերագրանցվեցինք` շնորհիվ իր գործում պրոֆեսիոնալ իրավաբան Վիկտորիա Եղոյանի ու իմ թիմի համատեղ ջանքերի։ Մի քիչ փոքր, մի քիչ դանդաղ, բայց հավատով լի քայլերով գնում ենք դեպի առաջադրված նպատակներ»,- նշում է Շիրակի մարզում գործող «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Հասմիկ Բունիաթյանը:
Մեկ այլ հաջողության պատմություն ներկայացնում է Սյունիքի մարզում գործող «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ի նախագահ Էլմիրա Բալասանյանը․ «Հուրախություն մեզ, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացանք «Բարի երթ» ՀԿ-ի հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Շնորհակալություն ենք հայտնում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Հրայր Խաչատրյանին՝ տված մասնագիտական խորհրդատվության, արագ արձագանքելու և պատրաստակամ վերաբերմունքի համար: Բարի երթ բոլորին»։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանականում իրավաբանական անվճար օգնություն է տրամադրվել Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչի արդյունքում շուրջ 90 ՀԿ-ների կանոնադրությունը վերագրանցվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
Եթե Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00; հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; URL՝ http://www.armla.am, http://ccd.armla.am, էլ. փոստ` [email protected]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ