211652_close_icon
views-count3481 դիտում article-date 20:12 26-01-2017

ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ների ներկայացուցուչների հետ

Հունվարի 26-ին ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը հանդիպում է ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ների ներկայացուցուչների հետ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնարառություն» եռամյա ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է Հայաստանում 2016թ. դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում քաղաքականությունների մշակման վրա մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը: Ըստ նախագծի՝ հայրենական և միջազգային փորձագետները պետական մարմինների հետ մեկտեղ աշխատելու են վերհանված հարցերի շուրջ: Վերոնշյալ ծրագրի բուն գործունեությունը սերտորեն առնչվելու է հակակոռուպցիոն քաղաքակնության իրականացմանը: «Կառուցողական երկխոսության հանձնարառություն» ծրագրով ընտրված 3 հիմնական ոլորտներն են բիզնեսի, արդարադատության և կրթության բնագավառները: ՀՀ ֆինանսների նախարարության ներգրավվածությունը կարևորվում է հատկապես բիզնես ոլորտում որպես շահառուների վստահության գրավական: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը նշեց, որ բիզնես ոլորտը լայն հասկացություն է և առավել նպատակային ու արդյունավետ կլինի հատկորոշել կոնկրետ խնդիր՝ փորձելով գնալ դրա լուծման ճանապարհով: Նա, հաշվի առնելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Զադոյանի հարցադրումը, առաջարկեց առաջիկա համագործակցության շրջանակում վերհանել ՀԿ-ների հետ աշխատելու և քաղաքականությունների մշակման հետ կապված՝ ՀՀ ֆինանսների նախարարության փորձը, ինչպես նաև բիզնես ոլորտում առկա ՝ գերատեսչության կողմից նկատված խնդիրները: Փոխնախարարը անդրադարձավ իր համակարգման ներքո գտնվող ոլորտայինխնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մասնավորապես՝ վերջերս պետական գնումների ոլորտում կատարված ու կատարվելիք մի շարք բարեփոխումներին, ինչպես նաև լիցենզավորման գործընթացի շրջանակներում ռիսկերի գնահատմանը: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարևորեց պետություն-քաղհասարակություն հարթակի ստեղծումը, որը կնպաստի մեր երկրում հասարակության զարգացվածությանն ու երկխոսության ապահովմանը: Նա նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը ՀԿ-ների և պետական կառույցների միջև գրագետ աշխատանքային ձևաչափի մշակումն ու բիզնես շահերի պաշտպանության կոալիցիայի ստեղծումն է: Հանդիպման ավարտին որոշվեց շարունակել համագործակցությունը և նման հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենանալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն:

Նմանատիպ նյութեր